Happy new year

Մոտենում է Ամանորը և բոլորը սկսում են պատրաստվել այդ մեծ տոնին:Տոնի մեջ հատկապես ուշադրություն է դարձվում խորհրդանիշ տոնածառին:Ինչպես միշտ,այս տարի նույնպես բոլորը ուզում են իրենց տոնածառը զարդարել ըստ նորաձև գույների:Եթե շատ տարիներ առաջ տոնածառը զարդարում էին քաղցրավենիքով,ապա հիմա կան խաղալիքներ:
Այս տարի նորաձև են հատկապես ոսկեգույն փետուրները,ուլունքները:Իսկ ավելի օրիգինալ են կոները՝պատված ոսկեգույն կամ արծաթագույն ներկով:Օձի տարի է,բայց չարժե լցնել տոնածառը ավելորդ խաղալիք օձերով:
Եթե ուզում եք ձեր տոնածառին ռոմանտիկ տեսք հաղորդել կարող եք զարդարել տարբեր հրեշտակներով և փաթիլներով:Կամ էլ կարող եք վերցնել նույն չափի գնդեր՝ արծաթագույն կամ սպիտակ:
Երեխաների հետ Ամանորը նշելու համար գեղեցիկ են խաղալիքներ,որոնք պատրաստված են ձեռքով՝փայլուն ստվարաթղթից:Իսկ հետաքրքրություն մտցնելու համար կախեք նաև կոնֆետներ:
Խաղալիքների չափսերը պետք է համեմատական լինեն տոնածառի չափսերին/դե ինքներդ հասկացաք,որ գեղեցիկ չէ մի փոքրիկ տոնածառի վրա հսկա խաղալիքներ կախել/:Ու հիշեք խաղալիքների թիվը պետք է պակասի մինչև վերև:
Մինչ տոնածառը զարդարելը մի լավ մտածեք,թե ինչ արդյունք եք ակնկալում:)

by La Coco Allianc

No comments:

Post a Comment